Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՈՒֆայում Սարգսյանը խոսել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կարևորության մասին

ՈՒֆայում Սարգսյանը խոսել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կարևորության մասին
10.07.2015 | 11:48

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ՈՒֆայում մասնակցել է ԲՌՀՉՀ, ԵԱՏՄ և Շանհայյան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին և ելույթ է ունեցել: Նրա խոսքով, ինտեգրացիոն գործընթացների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ է, որ տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրեր իրականացվեն՝ ԲՌՀՉՀ, ԵԱՏՄ և Շանհայյան համագործակցության շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ: Դա էապես կօգնի զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացմանը, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի: «Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»:
Սարգսյանն անդրադարձել է նաև Իրանի ատոմային ծրագրի բանակցություններին և հույս հայտնել, որ դրանք հաջողությամբ կպսակվեն․ «Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա»: Սերժ Սարգսյանը խոսել է նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ